Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Mitsubishi-ն ու Mazda-ն. կան վիրավորներ (Լուսանկարներ)
Երևանում, այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։30-ի սահմաններում Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Արման Մ- վարած Mitsubishi մակնիշի եւ Երեւանի բնակիչ՝ 30-ամյա Վալերիկ Թ-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Վալերիկ Թ-ն եւ նրա ուղեւոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Ն. Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն: