Կորոնավիրուսով վարակման 557 նոր դեպք. կա 18 մահ
Հայաստանում հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 557 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 30903 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 131216 վերջին մեկ օրում 2050 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 11471 պացիենտ, նվազել է` 170-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 18709 անձ` վերջին մեկ օրում 709 անձ:
Ընդհանուր առմամբ, 546 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է: