«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է սկսել Ռայոլայի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է առաջիկայում նոր պայմանագիր կնքել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, տեղեկացնում է The Guardian-ը:
Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել Պոգբայի գործակալի՝ Մինո Ռայոլայի հետ:
Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
27-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը»: