Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները չեն անցկացվի չեզոք ստադիոններում
ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը քննարկել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանն ավարտելու համար ստեղծված նոր ձևաչափը փոփոխությունների ենթարկելու հնարավորությունը:
Որոշում է ընդունվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներն անցկացնել ոչ թե չեզոք ստադիոններում, ինչպես նախապես որոշել էր ՈւԵՖԱ-ն, այլ այն ստադիոններում, որտեղ պետք է տեղի ունենային հանդիպումները:
Քառորդ եզրափակիչից սկսած զույգերը կանցկացնեն մեկական հանդիպում չեզոք խաղադաշտում։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը 8 թիմերի մասնակցությամբ կանցկացվի օգոստոսի 12-23-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: