Այնտեղ, որտեղ հագնվում էր Լինքոլնը. Brooks Brothers գործնական հագուստի բրենդ-ը հայտարարել է սնանկացման մասին
ԱՄՆ-ի առաջատար ընկերություններից մեկը՝ Brooks Brothers-ը, որից վերջին 202 տարիների ընթացքում ամերիկյան էլիտան է օգտվել, սկսել է սնանկացման գործընթաց: Ընկերությունը հայտարարել է, որ հույս ունի մոտ ապագայում գտնել գնորդ եւ խուսափել լուծարումից։
Brooks Brothers-ը, որը ղեկավարում է ԱՄՆ-ում 200 խանութներ եւ ավելի քան 500-ը այլ երկրներում, այժմ նախատեսում է փակել իր 50 խանութները: Օգոստոսի կեսերին ընկերությունը կդադարեցնի արտադրությունը ԱՄՆ-ում գտնվող իր մի քանի գործարաններում, որտեղ արտադրվում է նրա արտադրանքի 7 տոկոսը:
Ինչպես գրում է Российская газета-ն, Brooks Brothers-ը ԱՄՆ-ում տղամարդկանց գրասենյակային հագուստի ամենահին եւ ամենահարգված բրենդներից մեկն է: 1818թ.ին որպես ընտանեկան բիզնես հիմնադրված ընկերությունը սպասարկել է բազմաթիվ հայտնի ամերիկյան քաղաքական գործիչների եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների։ Մասնավորապես, ընկերության հայտնի հաճախորդներից է եղել ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինքոլնը։ Նա կրել է Brooks Brothers դերձակների կողմից կարված սեւ ֆրակ, նշում է Bloomberg-ը: Ամերիկյան եւս 40 նախագահ օգտվել է այդ ընկերության կոստյումներից։