«Փյունիկը» նոր պայմանագրեր է կնքել թիմի 3 ֆուտբոլիստի հետ
«Փյունիկ» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագրերը կիսապաշտպաններ Արթուր Նադիրյանի, Նորայր Ղազարյանի և պաշտպան Սերոբ Գրիգորյանի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Արթուր Նադիրյանը «Փյունիկի» սան է։ 22-ամյա կիսապաշտպանը «Փյունիկի» կազմում անցկացրել է 50 խաղ։
Սերոբ Գրիգորյանը «Փյունիկում» է 2016 թվականից։ 25-ամյա եզրային պաշտպանը «Փյունիկի» կազմում մասնակցել է 85 խաղի։
Նորայր Ղազարյանը նույնպես հանդիսանում է «Փյունիկի» սան։ 18-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում է նշել նորամուտը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Ղազարյանը «Փյունիկի» գլխավոր թիմի կազմում մասնակցել է 5 հանդիպման։