Մայքլ Ջեքսոնի դուստրը հաճույք է ստանում սեփական մարմինը վնասելուց (մանրամասներ)
Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիսը, «Unfiltered: Paris Jackson and Gabriel Glenn» սեփական շոուի ընթացքում պատմել է իրեն վնասելուց հաճույք ստանալու մասին։ Հաղորդման ձայնագրությունը հրապարակվել է Facebook-յան էջում։
22-ամյա դերասանուհին ու մոդելը խոստովանել է, որ իրեն սկսել է վնասել հոր մահվանից հետո։ Նա հիշել է, որ լրջորեն գիրացել է ու կախված դարձել ուտելիքից։ Երբ քույրը նրան գեր է անվանել, Փերիսը դեպրեսիայի մեջ է ընկել ու սկսել է ինքնավնասմամբ զբաղվել՝ կտրել ու այրել սեփական մարմինը։
Փերիսը հայտարարել է, որ չի փորձել սպանել իրեն։ Նրա խոսքով՝ ինը միշտ վերահսկել է կտրվածքների խորությունը։ Բացի այդ՝ նա ընդգծել է, որ դրանից հաճույք է ստացել դոֆամինի արտադրման արդյունքում։ Նա պարզաբանել է, որ նույն պատճառով իրեն դուր էր գալիս դաջվածքներ անել. ֆիզիկական ցավը նրան օգնում էր շեղվել հուզական ցավից։
Նախորդ տարի Փերիս Ջեքսոնը փորձել է վերջ տալ կլյանքին։ Նշվում էր, որ տեղի ունեցվածի պատճառ կարող էր դառնալ «Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմի թողարկումը, որում փոփ երաժշտության արքային մեղադրում էին երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ։ Փերիսը համառորեն պաշտպանում է հոր անմեղության դիրքորոշումը։