Մեդվեդևը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի շանսերը փայլուն չեն
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շանսերը փայլուն չեն: Այս մասին նա ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում:
Նրա խոսքով՝ Ամերիկան սովոր է իրեն աշխարհի խոշոր տնտեսությունը, հզոր ազգ զգալ, որը որոշումներ է կայացնում ոչ միայն առանձին անձանց, այլ նաև պետությունների փոխարեն:
«Այժմ նրանց մոտ իսկապես դժվար ներքին իրավիճակ է: Նրանց կարելի է պարզապես ցավակցել: Դեռ ամերիկացիներին չի հաջողվում վերահսկել կորոնավիրուսը, վարակվածների թիվն աճում է, եւ դա շատ վատ է»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ռասիզմը մեծ խնդիր է ԱՄՆ-ի համար:
Նա նաեւ ասել է, որ Թրամփը շատ խնդիրներ ունի, եւ դա անդրադառնում է նրա վարկանիշի վրա:
«Նա զիջում է իր հիմնական մրցակցին: Չնայած նա կրեատիվ մարդ է, եւ հնարավոր է, որ նման հրաշք լինի, ինչպես 4 տարի առաջ: Սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով նրա շանսերը փայլուն չեն թվում»,-ասել է Մեդվեդեւը: