«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, եւս 3 խաղացող ունի բարձր ջերմություն
Վանաձորի «Լոռիի» դարպասապահ Վարդան Շահատունին վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, որը հանդես է եկել հայտարարությամբ․
«Հարգելի ֆուտբոլասերներ
COVID-19 համավարակը շարունակում է իր բացասական հետևանքները թողնել ոչ միայն «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզական արդյունքների վրա, այլ նաև հասցրել է վարակել ակումբի ներկայացուցիչներին։
Այսօր թեստի պատասխանը դրական էր դարպասապահ Վարդան Շահատունու մոտ։ Նա արդեն հոսպիտալացվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եվս երեք ֆուտբոլիստներ այս պահին ունեն բարձր ջերմություն։
Հուլիսի 9-ին «Լոռիի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը սահմանված կարգով ևս մեկ անգամ կթեստավորվեն։
Ակումբը արագ ապաքինում և առողջություն է մաղթում բոլոր վարակակիրներին»։
Հայաստանի առաջնության վերջին տուրում «Լոռին» հուլիսի 14-ին պետք է ընդունի Երեւանի «Արարատին»։