ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կհարցաքննի Ուիլյամ Բարի կողմից հեռացված Նյու Յորքի հարավային օկրուգի նախկին դատախազին
Նյու Յորքի Հարավային օկրուգի հեռացված նախկին դատախազ Ջեֆրի Բերմանը, որն անցկացնում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցների գործունեության հետաքննությունը, ներկայանալու է Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտե մասնավոր հարցաքննության համար, հայտնում է Associated Press-ը:
Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեի նախագահ Ջերոլդ Նադլերը Բերմանի նրա հեռացումը Բերմանին հեռացրած ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի պահվածքի «պարզ եւ վտանգավոր պատկերի մի մաս» էր անվանել համար:
Հարավային շրջանի դատախազությունը, որտեղ աշխատում էր Բերմանը, հետաքննություններ էր անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակիցների վերաբերյալ։
Մասնավորապես, դատախազությունը հետաքննում էր Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջւլիանիի, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենի ձեռնարկատիրական գործունեությունը, ով բանտում էր հայտնվել Կոնգրեսում կեղծ ցուցմունքների եւ մի շարք ֆինանսական հանցագործությունների համար:
Հիշեցնենք, որ Բերմանն աշխատանքից հեռացրել էր անցած ամիս ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի ջանքերով: