«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հայկական արտադրության վերելակ է տեղադրվել (Լուսանկար)
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում շարունակվում են վերակառուցման և բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը։
Պացիենտների ներհիվանդանոցային տեղափոխման հոսքն առավել դյուրին կազմակերպելու համար վերջերս տեղադրվեց «ԱրտԼԻՖՏ» հայկական արտադրության վերելակ։
Նշվում է, որ անհրաժեշտությունը եղել է երկար տարիներ, ինչով պայմանավորված շատ դժվարություններ են ստեղծվել։