Երգիչ Դմիտրի Կոլդունը հայտնվել է հիվանդանոցում
Բելառուս երգիչ Դմիտրի Կոլդունն ինտոքսիկացիայի նշաններով հայտնվել է հիվանդանոցում, Telegram-յան ալիքում հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
«Դմիտրի Կոլդունի երկրպագուների բազմաթիվ հարցումների առնչությամբ հայտնում ենք, որ նա, իսկապես, հոսպիտալացվել է Մինսկի վեցերորդ հիվանդանոց։ Ստացիոնարում ախտորոշիչ միջոցառումների համալիր է անցկացվել»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Հոսպիտալացման նախօրեին երգչի ինքնազգացողությունը վատացել է, բարձրացել է նրա ջերմությունը։
Այս պահին երգչի վիճակը կայուն է։ Նրան պատրաստում են դուրսգրման ու հետագա ամբուլատոր բուժման։ Մասնագետները վերջնական ախտորոշումը կդնեն ռեսպիրատոր հիվանդությունների հարուցիչների առկայության վերաբերյալ լաբորատոր հետազոտությունների արդյունքներով։ Կորոնավիրուսի ու հակամարմինների թեստերի պատասխանները բացասական են։ Բժիշկների բացառել են նաեւ «պնեւմոնիա» ախտորոշումը։
Կոլդունը 2007թ.-ին «Work Your Magic» երգով մասնակցել է «Եվրատեսիլ» միջազգային մրցույթին։ Նա 145 միավոր է հավաքել ու զբաղեցրել վեցերերոդ տեղը։