Սպիտակ տան խոսնակը հաստատել է նոր պատժամիջոցները Չինաստանի դեմ
Չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան խոսնակ Քայլի Մաքենանին հաստատեց, որ ԱՄՆ-ն նախապատրաստվում է Չինաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներին։
«Ես չեմ պատրաստվում առաջ ընկնել նախագահից Չինաստանի մասով մեր առաջիկա գործողությունների կապակցությամբ, բայց դուք կլսեք մի քանի հետագա գործողությունների մասին, որոնք վերաբերում են Չինաստանին: Այնպես որ, ես կարող եմ հաստատել դա»,- հայտարարել է Մաքենանին:
Ավելի վաղ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը լրագրողներին հայտնել էր Չինաստանի դեմ ԱՄՆ-ի առաջիկա միջոցառումների մասին: