Խցանում է լինելու, տուգանելու համար են անում. վարորդները՝ առավելագույն արագությունը 60 կմ/ժ սահմանելու մասին
Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան փողոց, Աճառյան փողոց, Դավիթ-Բեկի փողոց, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի պողոտա, Աշտարակի խճուղի - այս բոլոր հատվածներում թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ։
NEWS.am-ը հարցում է կատարել վարորդների շրջանում՝ հասկանալու, թե այս փոփոխությունը ինչ ազդեցություն կունենա երթևեկության վրա։ Քաղաքացիները տարբեր կերպ են արձագանքում՝ դա կարող է երթևեկության ծանրաբեռնվածություն առաջացնել, խցանման պատճառ դառնալ, կամ նոր տուգանելու տարբերակ է, ոմանք էլ պատրաստ են ենթարկվել նոր կանոններին։
«Լավ է, վատ չի։ 60 –ը նորմալ արագություն է։ Հնարավոր չի, որ խցանման պատճառ դառնա, խցանումը արագության հետ կապ չունեցող հարց է։ Քաղաքի վիճակում հոյակապ բան է ստացվում, մնում է, որ մեր քաղաքացիները ճիշտ անցնեն»,- նկատեց վարորդներից մեկը։
Մյուսն էլ նշեց․ «Փողոցներ կան, որ անիմաստ է էդպես անել, մարդկանց շարժ ընդհանրապես չկա և 60-ը շատ ցածր արագություն է»։
«Դա ոնց որ շարժը ավելի դանդաղեցնի, բայց մեքենաները շատ են, խցանում է լինելու, ավելի լիքն են լինելու, ավելի դանդաղ է լինելու։ Մեկ է՝ խախտում անողը էլի խախտում է անելու, էդ ամենը ինչը ուղղակի նրա համար է, որ տուգանեն, տուգանեն, տուգանեն բայց ինչքա՞ն, որտեղի՞ց տա էս ժողովուրդը»,- հավելեց վարորդներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։