«Ուրախ ամառ բոլորին»․ Ռոզի Ավետիսովան լողավազանում
Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջում, միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ ֆոտոշարքերից լուսանկարներ, իր առօրյայի ու աշխատանքի մասին պատմող կադրեր: Հետեւելով դերասանուհու էջին նկատում ենք, որ նա ոճային փոփոխություններ շատ է սիրում, քանի որ նա հաճախ է ներկայանում տարբեր կերպարներով:
Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային կերպարում։ Ռոզին առանց շպարի է, նա արձակել է թաց վարսերը։ Կրում է փիրոզագույն լողազգեստ։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Ուրախ ամառ բոլորին»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ռոզին ներկայացել էր բնական կերպարում։ Նա առանց շպարի էր, նա հավաքել էր վարսերը։ Կրում էր մուգ կանաչ երանգի զգեստ։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չէր կատարել։