Արաբ շեյխը 500.000 դոլար է տվել Քրիսթեն Ստյուարտին 15 րոպե տեսնելու համար (լուսանկարներ)
Արաբ շեյխը կես միլիոն դոլար է ծախսել Քրիսթեն Ստյուարտին տեսնելու համար: «Մթնշաղ»-ի աստղը «աշխատած» գումարը տրամադրել է բարեգործությանը:
Այս մասին Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ ասել է դերասանուհու պրոդյուսերը: Իր խոսքով' Սաուդյան Արաբիայից ինչ-որ արքայազն ցանկացել է գոնե մեկ րոպեով տեսնել Ստյուարտին և առաջարկով դիմել է իրեն: Ինքն էլ առաջարկը փոխանցել է դերասանուհուն:
Արդյունքում Ստյուարտը համաձայնել է հանդիպել արևելյան երկրպագուի հետ, եթե վերջինս 500.000 դոլար նվիրաբերի Սենդի փոթորկից տուժածներին:
Այդ գումարի դիմաց դերասանուհին համաձայնել է հանդիպել արքայազնի հետ…ընդամենը 15 րոպեով: