«Ռեալի» հարձակվողն ինքնամեկուսացել է
Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչն ինքնամեկուսացել է տանը։ Պատճառը կորոնավիրուսով վարակված նրա ընկերն է, որը հանդիպել է ֆուտբոլիստի հետ, իսկ հետո թեստի դրական պատասխան է ստացել, հաղորդում է AS-ը։
Լուկա Յուվիչը նույնպես թեստ է հանձնել, պատասխանը եղել է բացասական։
Արքայական ակումբում կողմ են Յովիչի ինքնամեկուսացմանը՝ հնարավոր վարակումից խուսափելու համար։