«Լացիոյի» ֆուտբոլիստը որակազրկվեց մրցակցի ձեռքը կծելու համար
Իտալիայի առաջնության 31-րդ տուրի հանդիպման ավելացված ժամանակում «Լեչեի» խաղացող Ջուլիո Դոնատիի ձեռքը կծած եւ կարմիր քարտ ստացած «Լացիոյի» իսպանացի պաշտպան Պատրիկ Գաբարոնը որակազրկվեց չորս խաղով, հաղորդում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը նաեւ տուգանվել է 10 հազար եվրոյով։
Գաբարոնը «Լացիոյին» չի օգնի «Սասուոլոյի», «Ուդինեզեի», «Յուվենտուսի» եւ «Կալյարիի» դեմ խաղերում։
Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր
«Լեչե» - «Լացիո»՝ 2։1 (տեսանյութ)
Խոումա Բաբաքար, 30, Ֆաբիո Լուչիոնե, 47 - Ֆելիպո Կայսեդո, 5
Չիրացրած 11մ՝ Մարկո Մանկոզու («Լեչե»), 45+5
Հեռացում՝ Պատրիսիո Գաբարոն («Լացիո»), 90+3