«Ռեալը» կրկին կփորձի ձեռք բերել Պոգբային
Մադրիդի «Ռեալն» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի համաձայնության գալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխության հարցում, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Ռեալը» որոշել է հրաժարվել ֆրանսիական «Ռենի» 17-ամյա կիսապաշտպան Էդուարդ Կամավինգային ձեռք բերելու մտքից, քանի որ Արքայական ակումբը պատրաստ չէ ֆուտբոլիստի դիմաց վճարել «Ռենի» պահանջած հրաժարագինը:
«Ռեալը» Պոլ Պոգբային ձեռք բերելու փորձ կատարել էր նաև 2019 թվականի ամռանը, սակայն կողմերը չէին կարողացել համաձայնության հասնել:
Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին։ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա համար վճարել է 105 միլիոն եվրո։