Չես կարող մտնել մի շուկա, որտեղ 90%-ը քո երկրի տեղը չգիտի. Ալեքսան Պետրոսյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյան պատասխանեց Operativ.am-ի լրագրողի հարցին՝ Մաքսային միության անդամակցության վերաբերյալ:
Ալեքսան Պետրոսյանը շահեկան է համարում Մաքսային միությանն անդամակցելը՝ մանավանդ տնտեսական առումով:
_Եթե օբյեկտիվ լինենք, այն պայմանագիրը,řոր պատրաստվում է Մաքսային միությանը Ռուսաստանի հետ, ճիշտ է: Չհաշված, որ յոթանասուն տարի է դրա մեջ առաջ ենք գնում մենք և չենք կարող հենց այնպես դուրս գալ, թողնել այս շուկան և նոր ձևավորվող շուկայի մեջ մտնենք, որ չգիտենք ո՞ւր ենք գնում: Վերջը երկրի տնտեսությունը կենդանի օրգանիզմ է... ամիսը վերջանում է, պետք է աշխատավարձ տալ մարդկանց, չես կարող աշխատողին ասել, սպասեք, մենք մտնենք Եվրամիություն, մի երեսուն տարի հետո ես ձեր աշխատավարձը կտամ:
Ալեքսան Պետրոսյանը կարծում է, որ Մաքսային միություն մտելը մի քանի անգամ շահավետ է և այդ շահն է, որ հնարավոր կլինի հեշտությամբ մտնել Ռուսաստան.
-Եթե այսօր խորանաք, կտեսնեք, թե ինչ դժվարությամբ ենք հասնում Ռուսաստան և եթե վերլուծեք, թե դրանից հետո ինչ հեշտությամբ կհասնենք՝ շրջանառությունը կարող է ավելանալ 3-4 անգամ: Սրանից հետո մենք այլ խնդիր ունենք՝ պետք է կարողանանք արտադրանք հանել շուկա: Պետք է մտնել այն շուկան, որտեղ քեզ ճանաչում են, չես կարող մտնել մի շուկա, որտեղ 90%-ը քո երկրի տեղը չգիտի, ու դու ուզում ես այդ շուկայում լավ տեղ ունենալ: Ես էլ ասում եմ, ինչո՞ւ ենք մտնում եվրաշուկա, որտեղ 450մլն է, է Չինաստանը 1,5մլրդ է, արի գնանք չինական շուկա մտնենք, գնանք արաբական աշխարհ մտնենք, հնդկական շուկա մտնենք...
Այսօր մեր խնդիրն այն է, որ մեր գյուղացին այստեղից կնստի ու իր ապրանքը չորս ժամ հետո կհասցնի ռուսական շուկա, իսկ Եվրոպա գնալու համար ես չգիտեմ քանի հարյուր հազար եվրո է պետք, որպեսզի իր ապրանքը հասցնի եվրոպական շուկա:
Պատգամավորը կարծում է, որ գոհ կլինի նաև բնակչությունը, որովհետև նրանց ընտանիքների մի մասը գտնվում է Ռուսաստանում: