ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը՝ Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանը վնասելու մասին
ԱՄՆ ում ՀՀ դեսպանությունը մեկնաբանել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանը վնասելու փաստը:
«Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված և Հայոց ցեղասպանությանը և մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին նվիրված խաչքարի վնասելու առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան մեկնաբանությամբ:
Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների իշխանությունների պատշաճ ուշադրությունը այս հարցի նկատմամբ»,-ասաված է հաղորդագրությունում: