Մոսկվայում վթարի հետևանքով մահացել է հայտնի ֆինանսիստ Ռուբեն Աղանբեգյանի որդին
Մոսկվայում ՃՏՊ-ի հետեւանքով մահացել է հայտնի ֆինանսիստ Ռուբեն Աղանբեգյանի որդին՝ Աբելը, հայտնում է Mash Telegram-ալիքը: Երիտասարդը 23 տարեկան էր:
Դեպքը տեղի է ունեցել Խամովնիկիում: Աբել Աղանբեգյանը BMW S1000 RR սպորտային մոտոցիկլետի ղեկին մեծ արագությամբ բախվել է հետիոտնին, որը հանկարծ հայտնվել է ճանապարհի երթեւեկելի գոտում, «զեբրից» դուրս: Նշվում է, որ մոտակա հետիոտնային անցումը մոտ 28 մետր հեռավորությամբ է եղել: Միջադեպի հետեւանքով երիտասարդը ընկել է մարզական հեծանիվից եւ լուրջ վնասվածքներ ստացել:
Հետիոտնը մահացել է ՃՏՊ-ի տեղում: Աղանբեգյանի կյանքի համար, ում մոտ գանգի հիմքի կոտրվածք է ախտորոշվել, բժիշկները մի քանի ժամ պայքարել են: Տղան մահացել է հիվանդանոցում: