«Բորուսիան» Սանչոյի տրանսֆերի համար 120 միլիոն եվրո է պահանջել «Մանչեսթեր Յունայթեդից»
Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է վաճառել Անգլիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն անգլիական ակումբից պահանջել է 120 միլիոն եվրո, հաղորդում է Bild-ը։ «Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյի համար առաջարկել էր 50 միլիոն ֆունտ ստերլինգ։
«Բորուսիան» նաեւ ցանկանում է գործարքն ավարտել մինչեւ օգոստոսի 10-ը, որպեսզի ստացած գումարով հասցնի համալրել թիմը նոր խաղացողներով մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը։
Ջեյդոն Սանչոյի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։
Ավարտված մրցաշրջանում Սանչոն «Բորուսիայի» հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։