Կոկլյուշկինն արդարացել է Պետրոսյանի կնոջը վիրավորելու մեղադրանքներից հետո
Գրող-երգիծաբան Վիկտոր Կոկլյուշկինը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Եվգենի Պետրոսյանն իր դեմ դատախազություն բողոք է ներկայացրել հումորիստի երիտասարդ կնոջ՝ Տատյանա Բրուխունովայի մասին իր արտահայատությունների պատճառով, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը։
««Սոբեսեդնիկ»-ում երկու մասից բաղկացած հոդված է հրապարակվել. առաջինում ես պատասխանում էի թղթակցի հարցերին, իսկ երկրորդում՝ մարդը, որը ցանկանում է չնշել անունը։ Այդ տեքստը սկսել են վերագրել ինձ։ Այն ինձ առնչություն չունի»,- նշել է նա։
Կոկլյուշկինի խոսքով՝ ինքն առաջին մասում Պետրոսյանի ու Ստեպանենկոյի մասին պատմում է որպես հիանալի զույգ։ «Նրանք հանրությանը 30 տարի ծիծաղ են նվիրել, ուրախացրել։ Զույգ, որը ծիծաղ էր նվիրում։ Էլ ո՞վ է այդքան երկար աշխատել էստրադայում։ Միայն նրանք։ Էստրադայում աշխատելը նման է գեղասահքի. զուգընկերը պետք է ամուր լինի»,- ասել է նա։
Կոկլյուշկինին վերագրվում է մարդու կարծիքը, որը ցանկացել է չնշել անունը եւ վիրավորական կարծիք է արտհայատել Եվգենիի կնոջ մասին։