Ամերիկյան ակումբը թիմում կորոնավիրուսի բռնկման պատճառով չի շարունակի մրցելույթները ՄԼՍ- ում
Ամերիկյան «Դալաս» ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ ակումբը չի շարունակի մրցելույթներն ՄԼՍ-ի ընթացիկ առաջնությունում, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
«Դալասի» անձնակազմից 9 ֆուտբոլիստի և 1 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այժմ թիմի ամբողջ անձնակազմը մեկուսացած է:
«Դալասի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ակումբի ղեկավարության համար առաջնային է թիմի ֆուտբոլիստների և աշխատակիցների առողջությունը: