Հայաստանի առանձին հատվածներում հուլիսի 8-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի առանձին հատվածներում հուլիսի 8-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները հարավ-արեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 20-25 մ/վ արագությամբ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը եւս մի փոքր կբարձրանա:
Ինչպես հայտում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը կեսօրից հետո՝ +35 +37:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +25 +30,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +25 +30,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +33 +35,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +25 +30,
Լոռիում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +27 +31,
Տավուշում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +32 +36,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +25 +30,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19 +21, ցերեկը՝ +33 +36,
Արարատում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +36 +37,
Արմավիրում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +36 +37,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +25 +30,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +36 +37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +34 +38,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +26 +31,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +27 +31 (հովիտներում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +34 +38)։