«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը» պայքարում են 15-ամյա պաշտպանի համար
Ֆրանսիական «Սոշո» ակումբի 15-ամյա պաշտպան Վիլի Կամբվալան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել անգլիական Պրեմյեր լիգա:
L'Equipe-ի հաղորդմամբ՝ Կամբվալայի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»:
«Սոշոն» մտադիր չէ հրաժարվել Կամբվալայի ծառայություններից և մտադիր է նոր պայմանագիր կնքել նրա հետ:
Վիլի Կամբվալան «Սոշոյի» հիմնական թիմի կազմում դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել: