Քանյե Ուեսթը փոքր բիզնեսին աջակցության ծրագրով պետությունից 2 մլն դոլար է ստացել
Քանյե Ուեսթին հաջողվել է նախաձեռնողներին աջակցության ծրագրի շնորհիվ իր ընկերությունում 106 աշխատատեղ պահպանել։ Միլիարդատերն ու ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածուն երկուսից մինչեւ հինգ մլն դոլար է ստացել (հստակ գումարը չի շվում)՝ որպես օգնություն համավարակից տուժած փոքր բիզնեսին։ Քանի որ Քանյեն չի կրճատել Yeezy-ի հաստիաքացուցակն ու դժվար, ճգնժամային պայմաններում չի իջեցրել ոչ ոքի աշխատավարձը, նա ստիպված չի լինի այդ գումարը վերադարձնել պետությանը։
Միեւնույն ժամանակ, ռեփերն այս պահին բիզնեսի համար այնքան էլ ժամանակ չունի. նա լրջորեն մտադրված է նախագահ դառնալ։ Նրա շրջապատից աղբյուրները պնդում են, որ դա կատակ չէ եւ Քանյեի ժամակավոր քմահաճույքը չէ։ Նա, իսկապես, աշխատում է իր ծրագրի վրա եւ պատրաստվում է մասնակցել ընտրություններին, որոնց չորս ամիսց քիչ է մնացել։