Պոմպեոն Պեկինի գործողությունները համեմատել է Ջորջ Օրուելի ստեղծագործությունների հետ
Չինաստաի Կոմունիստական կուսակցությունը «շարունակում է ոչնչացնել ազատ Հոնկոնգը՝ իրականացնելով Ջորջ Օրուելի գրչին արժանի սցենարը», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Դեռ չէր հասցրել չորանալ թանաքն Ազգային անվտանգության մասին ռեպրեսիվ օրենքի վրա, տեղական իշխանությունները, գործելով ըստ Օրուելի, ազգային անվտանգության կենտրոնական պետական կառավարում ստեղծեցին, սկսեցին վերացնել Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը քննադատող գրքերը գրադարանների դարակներից, արգելեցին քաղաքական կարգախոսները եւ այժմ դպրոցներից պահանջում են գրաքննություն ապահովել»,- նշվում է ԱՄՆ արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:
Ըստ Պոմպեոյի՝ «մինչ այժմ Հոնկոնգը ծաղկում էր, քանի որ մտքի ազատություն եւ խոսքի ազատություն կար անկախ դատական համակարգում: Բայց դրան վերջ տրվեց»,- արձանագրել է պետքարտուղարը՝ հաստատելով, որ ԱՄՆ-ն դատապարտում է «Պեկինի կողմից Չին-բրիտանական համատեղ հռչակագրով ստանձնած պարտավորությունների բազմիցս չկատարումը» եւ Չինաստանի իշխանությունների գրոհը Հոնկոնգի իրավունքների եւ ազատությունների դեմ։