Ժոզե Մոուրինյոն յուրահատուկ նվաճման է հասել
Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն յուրահատուկ նվաճման է հասել Պրեմյեր լիգայում:
Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Տոտենհեմը» տանը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ: Այդ հաղթանակը 200-րդն էր Մոուրինյոյի համար Պրեմյեր լիգայում:
Այս ցուցանիշով Մոուրինյոյին գերազանցում են միայն 4 մարզիչներ՝ Ալեքս Ֆերգյուսոնը, Արսեն Վենգերը, Հարի Ռեդնապը, Դևիդ Մոյեսը:
Պրեմյեր լիգայում 200 հաղթանակ գրանցելու համար 57-ամյա Մոուրինյոյից պահանջվել է 326 հանդիպում: