Կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք. կա 17 մահ. Ընդհանուր առմամբ մահացել է 503 պացիենտ
Հայաստանում հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 349 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսի 29285 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 125088 վերջին մեկ օրում 1273 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 11711 պացիենտ, նվազել է` 273-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 16907 անձ` վերջին մեկ օրում 605 անձ:
Ընդհանուր առմամբ, 503 պացիենտ մահացել է (ավելացել է 12-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 164 է: