ՈւԵՖԱ-ն կարող է հրաժարվել ՉԼ-ի 1/8 եզրափակիչի հանդիպումները չեզոք ստադիոնում անցկացնելու գաղափարից
ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը քննարկում է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանն ավարտելու համար ստեղծված նոր ձևաչափը փոփոխությունների ենթարկելու հնարավորությունը, տեղեկացնում է AS-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները կարող են անցկացվել ոչ թե չեզոք ստադիոններում, ինչպես նախապես որոշել էր ՈւԵՖԱ-ն, այլ այն ստադիոններում, որտեղ պետք է տեղի ունենային հանդիպումները:
Քառորդ եզրափակիչից սկսած զույգերը կանցկացնեն մեկական հանդիպում չեզոք խաղադաշտում։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը 8 թիմերի մասնակցությամբ կանցկացվի օգոստոսի 12-23-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: