Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայում սահմանափակումների չեղարկումից հետո կտրել է մազերն ու գնացել բար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրում սահմանափակումների չեղարկումից հետո կտրել է մազերն ու գնացել բար, գրում է Evening Standard-ը:
Ջոնսոնի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ չգիտի, թե որտեղ է մազերը կտրել վարչապետը եւ որքան գումար է ծախսել դրա համար:
«Ես այդ մանրամասներին չեմ տիրապետում եւ չեմ ծրագրում նման հարցեր նրան ուղղել, սակայն վարչապետն իսկապես կտրել է մազերն ու գնացել բար շաբաթ երեկոյան»,-ասել է նա: