«Բավարիայի» նախկին բժիշկ. Գվարդիոլան միջամտում էր իմ աշխատանքին
Մյունխենի «Բավարիայի» նախկին բժիշկ Հանս-Վիլհելմ Մյուլեր-Վոլֆարտը հայտարարել է, որ տարաձայնություններ է ունեցել ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:
«Գվարդիոլան միջամտում էր իմ աշխատանքին: Նրան թվում էր, թե ավելի շատ բան է հասկանում բժշկությունից, քան ես:
Մենք զրուցել ենք այս թեմայով և հասակցել ենք միմյանց: Գվարդիոլան գնահատում էր այն աշխատանքը, որը ես կատարում էի»,- Մյուլեր-Վոլֆարտի խոսքը փոխանցում է BR24-ը:
Հիշեցնենք, որ 49-ամյա Խոսեպ Գվարդիոլան «Բավարիան» գլխավորել է 2013-2016 թվականներին: