«Պրոֆեսինալ»-ից մինչև «Անփառունակ սրիկաները». Էնիո Մորիկոնեի լավագույն սաունդթրեքերը (Տեսանյութեր)
Ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, այսօր կյանքից հեռացել է կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն, սակայն մնացել է նրա՝ իսկապես աստվածային երաժշտությունը։ Նա գլուխգործոցներ է ստեղծել ավելի քանն հարյուրավոր կինոֆիլմերի համար, աշխատել է լավագույն ռեժիսորների հետ
Մեծանուն իտալացու լավագույն սաունդթրեքերը՝
«Պրոֆեսիոնալը», 1981
Ժան Պոլ Բելդմոնդոն ֆրանսիական թրիլերում կատարել է պրոֆեսիոնալ մարդասպանի դերը, որի կյանքի գլխավոր խնդիրը դառնում է աֆրիկյան հանրապետություններից մեկի նախագահի սպանությունը։ Ժապավենը թողարկվեց ֆրանսիական կինոյի ծաղկման դարաշրջանում…
«Մի անգամ Ամերիկայում», 1984
Սա պատմություն է իսկական ամերիկյան մաֆիայի մասին, որը ակունքներ է առնում Սիցիլիայում, քանի որ հենց այնտեղից են ԱՄՆ մեկը մյուսից հետո տեղափոխվել ամենամոլեգին մաֆիոզները։ Եվ եթե «Կնքահայրը» ֆիլմի՝ էկրաններ բարձրանալուց հետո բանդիտների ու գանգստերների մասին մյուս բոլոր ժապավենները մթագնել են, «Մի անգամ ԱՄերիկայում» ֆիլմը մինչ այժմ ամենահայտնիներից է…
«Անձեռնմեխելիները», 1987
Ռոբերդ դե Նիրո, Քեւին Քոսթներ, Շոն Քոների. երեք անուն, որոնք կարող են խոսել իրենց մասին։ Եվ կրկին իրադարձությունների կենտրոնում ամերիկացի գանգեստներն են Ալ Կապոնեի ղեկավարությամբ (նրա դերը կատարել է Ռոբերտ դո ՆիրոնՃ բանդիտական աշխարհի լեգենդ, որի դեմ պայքարում են խիզախ ոստիկանները…
«Լեգենդ դանշակահարի մասին», 1998
Մի քանի տարի առաջ ինչ-որ տեղ Եվրոպայում՝ ծովի ափին, դաշնամուրով մարդ է գտնվել, որը, անտարբերությամբ նայելով փոթորկող ալիքներին, ինչ-որ արտասովոր մեղեդի է կատարել։ Ընդ որում, պարզվել է, որ առեղծվածային երաժիշտն անբուժելի հիվանդ է, այդ պատճառով էլ ի վիճակի չէ ոչինչ հիշել, բացի երաժշտական ստեղծագործողություններից։
«Անփառունակ սրիկաներ», 2009
Տարանտինոյի ֆիլմն առաջադրված ութ անվանակարգերից միայն մեկում է «Օսկար» ստացել, այսօր անվանում են քսանմեկերորդ դարի սկզբին կինեմոտոգրաֆի լավագույն ստեղծագործողություններից մեկը…
«Ջանգո ազատագրվածը», 2012
Ու կրկին Տարանտինո։ Որպես հիմք՝ ամերիկացի ռեժիսորն այլ ժապավեն է վերցրել, որն ավելի վաղ է թողարկվել, քան իտալական «Ջանգո» վեսթերնը: