Այդահոյում երկու փոքր ինքնաթիռ բախվել են լճի երկնքում
Առնվազն երկու մարդ է զոհվել ԱՄՆ-ում երկու փոքր ինքնաթիռների բախման հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել Այդահո նահանգի Քեր-դ’Ալեն լճի երկնքում:
Օդանավերը բախվել են լճի երկնքում, որից հետո ընկել ջուրը: Դրանք հայտնաբերվել են միայն հիդրոլոկատորի օգնությամբ՝ ավելի քան 38 մետր խորության վրա: Իշխանությունները հաղորդում են, որ զոհերի թիվը կարող է աճել:
«Երկու օդանավերում էլ եղել են ութ ուղևոր և անձնակազմի անդամները, բայց այս տեղեկատվությունը դեռ ճշտվում է: Հիմքեր կան ենթադրելու, որ նրանք զոհվել են»,- տեղեկացրել են տեղի շերիֆի գրասենյակից: