Ռոնալդուն հանգստյան օրն անցկացրել է երեխաների հետ (ֆոտո)
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանգստյան օրն անցկացրել է երեխաների հետ։ 35-ամյա ֆուտբոլիստն Ինստագրամում լուսանկար է հրապարակել լողավազանից։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի գոլը «Յուվենտուսին» օգնել է Իտալիայի առաջնության 30-րդ տուրում 4։1 հաշվով հաղթել «Տորինոյին»։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն թուրինյան թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 29 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։