Շաքրո Մոլոդոյին հիշեցրել են հին մեղքերը
Անթալիայում Մերաբ Ջանգվելաձեի սուխումյան կլանի անդամների գողական «սխոդկայի» ժամանակ ռուսաստանյան քրեական աշխարհի առաջնորդ Զախարի Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ) հիշեցրել են հին մեղքերը, հաղորդում է «Փրայմ Քրայմ»-ը:
Գլխավոր թեման, որը քննարկել են հեղինակությունները, եղել է 2006 թվականի կոնֆլիկտում Շաքրոյի դիրքորոշումը, երբ Մերաբ Ջանգվելաձեի կողմից թագադրված «օրենքով գող» Դուկա Գուբլիյային նախ ծեծել են, ապա Շաքրոյի հանձնարարականով զրկել տիտղոսից: Դուկան գողական տիտղոսը կարողացել է վերականգնել 7 տարի անց՝ 2013 թվականին:
2014 թվականին՝ վերադառնալով Ռուսաստան, քրեական աշխարհի առաջնորդը հայտարարել է, որ Դուկայի հանդեպ պահանջներ չունի, սակայն Մերաբն ու Դուկան միջադեպի մասին չեն մոռացել: 14-ամյա վաղեմության պատմությունը հիշելու առիթ է դարձել այն, որ Շաքրո Մոլոդոյը 2019-ին բացասական է արձագանքել ծեծկռտուքին, որի ժամանակ տուժել է քութայիսցի «օրենքով գող» Գուրամ Չիխլաձեն (Կվեժովիչ):
«Սխոդկայի» մասնակիցների կարծիքով՝ այդ պատմությունն ավելի շատ է գրավել քրեական հեղինակության ուշադրությունը, քան Դուկայի ծեծկռտուքը: