Կորոնավիրուսով վարակման 330 նոր դեպք. կա 8 մահ
Հայաստանում հուլիսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 330 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսի 28936 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 123815 վերջին մեկ օրում 1133 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 11984 պացիենտ, աճել է` 160-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 16302 անձ` վերջին մեկ օրում 162 անձ:
Ընդհանուր առմամբ, 491 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է: