Բժիշկը ձերբակալվել է հիվանդների պոռնոգրաֆիական բնույթի նկարներ պահելու համար
Մեծ Բրիտանիայի դատարանը երեքշաբթի օրը 55-ամյա բժշկին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Նա մեղավոր էր ճանաչվել երեխաների և կանանց նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար:
Ինչպես պարզել է հետաքննությունը, բժիշկը Հարավաֆրիկյան հանրապետությունից 1992 թվականին է եկել Միացյալ թագավորություն և սկսել աշխատել որպես ընտանեկան բժիշկ: Այդ ամբողջ ընթացքում նա նկարել է նաև պոռնոգրաֆիական նկարներ, որոնցում պատկերված են եղել իր հիվանդները: Հիվանդների թվում են եղել նաև երեխաներ: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Բժշկի համակարգչում հայտնաբերվել է մոտ կես միլիոն պոռնոգրաֆիական լուսանկար:
Ամենայն հավանականությամբ նա սպառնալիքի տակ ստիպել է հիվանդներին ստորագրել համաձայնության փաստաթղթեր: Տարվում է հետաքննություն: