Առանց շպար, առօրյա կերպար․ Լուսինե Թովմասյանի լուսանկարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում առօրյա ու բնական կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը կրում է վարդագույն բլուզ, ջինսե տաբատ։ Լուսինեն առանց շպարի է, նա արձակել է վարսերը։ Նրա կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարկված կադրերում Լուսինե Թովմասյանը պատկերված էր որդու՝ Ալեքի հետ։ «Մի ուրիշ սեր»,- հրապարակումը մակագրել էր Լուսինեն՝ օգտագործելով «իմ որդի», «սեր» հեշթեգերը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։