Ուիլ Սմիթն իր աստղային կնոջը թույլ է տվել սիրեկան ունենալ
Ամերիկացի 51-ամյա դերասան, ռեժիսոր և հիփ-հոփ կատարող Ուիլ Սմիթը որոշել է իր 48-ամյա կնոջ՝ Ջադա Փինքեթի հետ, ապրել, այսպես ասած, «բաց հարաբերությունների ձևաչափով»: Նա իրենց ամուսնությունը համարում է գործընկերություն, քանի որ Փինքեթը նրա վաղեմի ընկերուհին էր: Վերջերս դերասանը կնոջը թույլ է տվել հանդիպել սիրեկանի հետ:
Ուիլ Սմիթն իր առաջին կնոջ՝ Շիրի Զամպինոյի հետ ապրել է երեք տարի, որից հետո նրանք ամուսնալուծվել են 1995-ի դեկտեմբերին: Այդ ամուսնությունից նա որդի ունի՝ Ուիլարդ, Քրիստոֆեր Սմիթ III-ը: Իսկ երկու տարի անց դերասանն ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ Ջադա Փինքեթի հետ: Զույգը 22-ամյա որդի և 20-ամյա դուստր ունի՝ Ջայդենը և Ուիլոուն: Ուիլ Սմիթը դստեր հետ հայտնվել է «Ես լեգենդ եմ» ֆիլմում, իսկ որդու հետ՝ «Երջանկության հետևից» և «Մեր դարաշրջանից հետո» ֆիլմերում:
Երգիչ Աուգուստ Ալեյնը և Ջադա Փինքեթը ծանոթացրել են վերջինիս որդու՝ Ջայդենի միջոցով: Նրանք ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել և այդ մասին հենց Ալեյնն է հայտնել արևմտյան մամուլին: Նրա խոսքով, նա 2015թ.-ից հանդիպել է Ջադայի հետ, և Ուիլ Սմիթն անձամբ է օրհնել իրենց հարաբերությունները:
Աուգուստը նաև նշել է, որ նախապես նախազգուշացրել է Ուիլին և Ջադային, որ մտադիր է մամուլին պատմել ամեն ինչի մասին:
Սակայն, երբ լրագրողները հարց են ուղղել Սմիթ ընտանիքի ներկայացուցիչներին, նրանք հերքել են Ջադա Փինքեթի սիրեկան ունենալու փաստը:
Ջադա Փինքեթը նկարահանվել է տարբեր ժանրերի ավելի քան 20 ֆիլմերում, այդ թվում՝ «Ճիչ 2», «Ալի», «Մատրիցա. Վերաբեռնում», «Մատրիցա. Հեղափոխություն»: