«Բոլոնիայի» կամային հաղթանակը «Ինտերի» նկատմամբ (տեսանյութ)
Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Բոլոնիան» հյուրընկալվեց Միլանի «Ինտերին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» բելգիացի հարձակվող հարձակվող Ռոմելու Լուկակուն։ 57-րդ րոպեին «Բոլոնիան» մնաց 10 ֆուտբոլիստներով։ Կարմիր քարտ ստացավ իտալացի կիսապաշտպան Ռոբերտո Սորիանոն։
62-րդ րոպեին «Ինտերից» 11 մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
74-րդ րոպեին հյուրերը գամբիացի կիսապաշտպան Մուսա Ջուվարայի գոլի շնորհիվ վերականգնեցին հավասարությունը, իսկ 77-րդ րոպեին թիմերը հավասարվեցին նաեւ խաղացողների քանակով։ Երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։
Դրանից 3 րոպե անց «Բոլոնիան» խփեց նաեւ երկրորդ գոլը։ Աչքի ընկավ գամբիացի հարձակվող Մուսա Բերոուն։
«Ինտերը» 64 միավորով երրորդ տեղում է, «Բոլոնիան» 9-րդն է՝ 41 միավոր։
Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր
«Ինտեր» - «Բոլոնիա»՝ 1։2 (տեսանյութ)
Ռոմելու Լուկակու, 22 - Մուսա Ջուվարա, 74, Մուսա Բերոու, 80
Չիրացրած 11մ՝ Լաուտարո Մարտինես («Ինտեր»), 62
Հեռացումներ՝ Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), 77, երկրորդ դեղին քարտ - Ռոբերտո Սորիանո («Բոլոնիա»), 57