Թրամփի՝ ԱՄՆ մուտքի արգելքից հետո Չինաստանի շուրջ 8 հազար բնակիչ է հատել երկրի սահմանը․ զեկույց
Չինաստանի հազարավոր քաղաքացիներ մուտք են գործել ԱՄՆ այն պահից ի վեր, երբ հունվարին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արգելվել էր երկրի տարածք մուտք գործել կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, հաղորդում է Fox News-ը։
Համաձայն ԱՄՆ Առեւտրի նախարարության տվյալների՝ վերջին երեք ամսում երկրի տարածք է մուտք գործել Չինաստանի եւ Հոնկոնգի ու Մակաոյի մինչեւ 8 հազար քաղաքացի։
Ընդ որում՝ նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել ավելի քան 600 չվերթ այդ տարածաշրջաններից ԱՄՆ-ի ուղղությամբ։
Ըստ Associated Press-ի տվյալների՝ 5 600 չինացի եւ Հոնկոնգից ու Մակաոյից օտարերկրացի ժամանել է ԱՄՆ փետրվարին։ Միեւնույն շրջաններից ավելի քան 2 հազար ուղեւորներ ժամանել են երկիր մարտին, իսկ ապրիլին ժամանել է եւս 150 մարդ։
Ընդ որում՝ չկան բավարար ապացույցներ, որ Չինաստանից ժամանածները կարող էին տարածել կորոնավիրուսի վարակը։