«Նապոլի» - «Ռոմա»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Նապոլիին»։ Հուլիսի 5-ին նախատեսված խաղում բուքմեյքերները կանխատեսում են «Նապոլիի» հաղթանակը, որի գործակիցը 2․00 է։ «Ռոմայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․50, ոչ ոքին՝ 3․60 գործակցով։
«Նապոլի» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։ Հյուրերի հայտացուցակում ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Ռոման» 48 միավորով 5-րդն է, «Նապոլին» ունի 45 միավոր եւ 7-րդն է։
Իտալիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում «Ռոման» տանը «Նապոլիին» հաղթել է 2։1 հաշվով։