Կլոպ․ ՉԼ-ի ֆավորիտներն են «Մանչեսթեր Սիթին» ու «Բավարիան»
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին։
«Կարծում եմ Չեմպիոնների լիգայում մնացել է երկու ֆավորիտ՝ «Բավարիա» եւ «Մանչեսթեր Սիթի»։ Հրաշալի դիմակայություն կլինի։ Ստույգ չգիտեմ՝ երբ կհանդիպեն նրանք։ «Բավարիան» տպավորիչ մրցաշրջան անցկացրեց Գերմանիայում։ Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարությամբ նրանց խաղը տպավորիչ է։
Չեմպիոնների լիգան նոր ձեւաչափով հետաքրքիր կլինի։ Տպավորիչ է նաեւ «Մանչեսթեր Սիթիի» կազմը։ Միշտ ասել եմ, որ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է ունենաս լավագույն կազմը։
Չեմ ասում, որ մյուս թիմերը ոչ մի շանս չունեն, բայց այս երկու թիմերն են ֆավորիտները»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը, կիսաեզրափակիչը եւ եզրափակիչը «Ութ ուժեղագույնների եզրափակիչ» ձեւաչափով կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում օգոստոսի 12-23-ը։ Դիմակայությունները կանցկացվեն մեկ հանդիպումով։