Ադանայի համալսարանում ուսանողուհիներից կազմված մարմնավաճառների կատալոգ են կազմել և ուղարկել «հաճախորդներին»
Թուրքիայի Ադանայի համալսարանում ոստիկանության երկարարատեւ աշխատանքի շնորհիվ բացահայտվել է մարմնավաճառությամբ զբաղվող ուսանուղուհիների ցանց։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Ադանայի համալսարանի ուսանողներից Բ. Է.–ն համոզել է ու հավաքագրել է մի շարք ուսանողուհիների՝ զբաղվել մարմնավաճառությամբ։
Բ. Է.–ն, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, պատրաստել է մարմնավաճառ–ուսանողուհիների լուսանկարների կատալոգը եւ whatsapp–ով ուղարկել պոտենցիալ հաճախորդներին եւ առաջարկել ընտրություն կատարել։
Ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել են 33 հոգի, որոնցից 16–ը ստորագրությամբ ազատ են արձակվել։