«Ինչպես միշտ շքեղ». Ֆիլիպ Կիրկորովը նոր ջինսե տաբատով զարմացրել է երկրպագուներին
53-ամյա Ֆիլիպ Կիրկորովը ներկայացել է տպավորիչ կերպարում։ Այս անգամ էպատաժային հանդերձանքների սիրահարը գերազանցել է ինքն իրեն։
Ֆիլիպն իր երկրպագուներին ցուցադրել է իր նոր աութֆիթը։ Նա հագել է վառ կարմիր սվիթշոթ, լրացնելով այն դասական կապույտ ջինսերով, որն էլ առատորեն զարդարված է մանկական խաղալիքների: Gucci-ի այս կարճ տաբատը սիրվել է ինչպես երգչի, այնպես էլ նրա երկրպագուների կողմից:
Փոփ-արքան կերպարանք է ընդունել աստիճանների վրա։ Համարձակ հանդերձանքն ամբողջացրել են ոչ պակաս տպավորիչ սպորտային կոշիկները, որոնք զարդարված են ոսկե շղթաներով:
«Ինչպես ուրբաթ օրը սկսես, այնպես էլ հանգստյան օրերը կանցկացնես», – նշել է Կիրկորովը:
Երկրպագուները հիացել են հայտնել կատարողի նման վառ եւ զվարճալի հանդերձանքով: «Ինչ դրական եք», «Ֆոտոն կրակ է», «Ինչպես միշտ շքեղ», «Շմելու գեղեցիկ։ Միեւնույն է լավագույնն եք», «Ուզում եմ այս տաբատից։ Նման բան առաջին անգամ եմ տեսնում», - գրել են Instagram-ի հետեւորդները։