«Մանչեսթեր Յունայթեդի» 2 առաջատար ֆուտբոլիստ վնասվածք է ստացել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 2 առաջատար ֆուտբոլիստները՝ Պոլ Պոգբան և Բրունու Ֆերնանդեշը, կարող են բաց թողնել իրենց թիմի առաջիկա հանդիպումը:
Mirror-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին մարզման ընթացքում Պոգբան և Ֆերնանդեշը վնասվածք են ստացել:
Ֆուտբոլիստների ապաքինման ժամկետների վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվում, սակայն նշվում է, որ Բրունու Ֆերնանդեշի վնասվածքն ավելի ծանր է:
«Մանչեսթեր Յունայթեդն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 4-ին Երևանի ժամանակով 18:00-ին: