Մարադոնայի բժիշկը պատմել է ալկոհոլից նրա կախվածության մասին
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ, «Խիմնասիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի բժիշկը պատմել է 59-ամյա մասնագետի առողջական խնդիրների մասին:
«Մեզ հաջողվել է վերացնել Մարադոնայի կախվածությունը կոկաինից: Նա արդեն լրիվ հրաժարվել է թմրանյութերից:
Ինչ վերաբերում է ալկոհոլին, ապա հատուկ դեղամիջոների օգնությամբ մենք աստիճանաբար թուլացնում ենք այդ կախվածությունը: Այս կարանտինը պարզապես սարսափելի վիճակ է ստեղծել Մարադոնայի համար»,- բժշկի խոսքը փոխանցում է infobae-ն:
Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան «Խիմնասիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից: